Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Մորալեսի նկատմամբ

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Ինտերպոլը իր անունով «կապույտ շրջանաձև» փաստաթուղթ է հրապարակել: 

 

Նշենք, որ յուրաքանչյուր հետախուզվող անձի համար լրացվում է Ինտերպոլի այսպես կոչված «կապույտ շրջանաձև», որտեղ նշվում են նրա լուսանկարը, նրա արտաքին տեսքի նկարագրությունը և փաստաթղթի համարը, որում Գլխավոր քարտուղարությունն ամփոփում է իր որոնման վերաբերյալ տեղեկատվությունը: Այսինքն, տվյալ անձը փնտրվում է կարևոր տեղեկություններ ստանալու համար («կապույտ շրջանաձև»): 

 

Էվո Մորալեսը այս մասին հայտարարել է Մեքսիկայում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА «Новости» գործակալությունը: 

Նախկին նախագահի խոսքով` Ինտերպոլն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել հորինված մեղադրանքների ու քրեական գործերի հիման վրա: 

Քաղաքականություն

Պատահարներ