Իրանում ութ մարդ է ձերբակալվել ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու համար

Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ութ մարդ, ովքեր, ըստ իրանական կողմի, կապված են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության հետ: Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը: 

Ըստ Իրանի Տեղեկատվության նախարարության, վեց ձերբակալվածները բողոքի ցույցի էին դուրս եկել և իրականացնում էին հետախուզական գործակալությունների հրամանները: Եվս երկու հոգի ցույցերին մասնակցել են ու տեղեկություններ հավաքել ՝ ամերիկյան կողմին փոխանցելու համար:

 

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում բենզինի գնի թանկացման դեմ: 

Քաղաքականություն

Պատահարներ