Լավրովը գնահատել է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ նիստի արդյունքները

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները փաստաթղթերի տպավորիչ փաթեթ են դիտարկել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости գործակալությունը: 

«Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման խնդիրների վրա: Դիտարկել ենք փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը համատեղ հայտարարության փաթեթն է, որն ուղղված է միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- ասել է Լավրովը:

Քաղաքականություն

Պատահարներ