Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե կանցկացվի

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ անցկացվելու է անկախության հանրաքվե և Brexit-ի նոր քվեարկություն: Այս մասին նախարարը հայտարարել է Գլազգո քաղաքում «Կանգնեցնել Brexit-ը» միջոցառման ժամանակ, գրում է The New York Times-ը: «Եկել է շոտլանդիայի ապագան մեր ձեռքը վերցնելու ժամանակը»,- ասել է նախարարը: 

 

Նա շեշտել է, եթե Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, կբախվի մի շարք խնդիրների հետ. բյուջեի կրճատման, շոտլանդական իշխանության բռնազավթման, երեխաների աղքատության, Brexit-ի սարսափելի համաձայնագրի, որը կբերի աշխատատեղերի կրճատման, կյանքի որակի նվազեցման և այլնի:  Ստերջենը մեղադրել է Բրիտանիայի կառավարությանը Շոտլանդիան քաոսի մեջ պահելու համար: 

 

Նշենք, որ 2014 թվականի հանրաքվեի արդյունքներով շոտլանդացիների 55 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ