Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ

Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Սրանք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներն են, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը և Բուլղարիայի կառավարությունը սերտորեն համագործակցում են, որպեսզի երեխաները կարողանան դպրոց հաճախել, քանի որ ներկայումս Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Մենք կոչ ենք անում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝  օգնելու այն երեխաներին, որոնք դպրոց չեն հաճախում»,- ասել է  Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասան Խալիլը: 

Ըստ նրա` կարևոր է, որ այդ երեխաները կարողանան սովորել դպրոցում, քանի որ կրթությունը հիմնարար իրավունք է, և երեխաները պետք է օգտվեն այդ իրավունքից: 

Վրաստանում մեկնարկել է երկամյա ծրագիր այդ երեխաներին կրթական գործընթացում ընդգրկելու համար: Բուլղարիայի կառավարությունը կօգնի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ միասին իրականացնել ծրագիրը: 

 

Քաղաքականություն