Զվարճալի տեսանյութ․ Խոսրովի անտառում ընձառյուծը նկատել է տեսախցիկն ու լիզել այն

Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։ Տեսանյութում երևում է, որ կենդանին զբոսնում է անտառում, նկատում է իրեն հետևող տեսախցիկը։ Տեսախցիկն այնքան է հետաքրքրել ընձառյուծին, որ նա վերադարձել և սկսել է  ավելի մոտիկից զննել խցիկը, նույնիսկ լիզել այն` համը տեսնելու համար։


 

Քաղաքականություն

Պատահարներ