Իրաքյան բանակը կրակ է բացել բողոքի ցույցի մասնակիցների վրա. զոհվել է 13 մարդ

Առնվազն 13 մարդ է զոհվել Իրաքի հարավում գտնվող Նասիրիա քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Հինգշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերը կրակ են բացել բողոքի ցույցի մասնակիցների վրա, որոնք հավաքվել էին Եփրատ գետի երկու կամուրջների մոտ: Արդյունքում վիրավորվել է 70 մարդ: 

Վերջին շաբաթների ընթացքում Իրաքում լարված իրավիճակ է: Բողոքի ցույցի դուրս եկած իրաքցիները պահանջում են աշխատանք, կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ պայքար: 

 

Միևնույն ժամանակ իրաքյան բանակը հայտարարել է հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, որը կպայքարի անկարգությունների դեմ: 

Քաղաքականություն

Պատահարներ