ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն է տեղում, սակայն ճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:42-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ