Ուկրաինայում քրեակատարողական հիմնարկների փակման գործընթաց կարող է սկսվել

Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան հայտարարել է, որ պետական ֆինանսավորման պակասի պատճառով առաջիկայում քրեակատարողական հիմնարկների զանգվածային փակման գործընթաց կարող է սկսվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 

 

Նախարարը հայտնել է, որ ներկա ֆինանսական դրությամբ և փոքր բյուջեով հնարավոր չէ ապահովել հիմնարկների բնականոն գործունեությունը: Խնդրի միակ լուծումը, ըստ գերատեսչության ղեկավարի, քրեակատարողական հիմնարկների փակումն է ու աշխատակազմի կրճատումը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ