Աֆղանստան գաղտնի այցի ընթացքում Թրամփը զրկված է եղել հեռախոսից. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստան կատարած գաղտնի այցի ժամանակ զրկված է եղել հեռախոսից ու Twitter մուտք գործելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է Politico պարբերականը: 

 

Պարբերականը հստակեցրել է, որ Աֆղանստան թռչող ինքնաթիռի մեջ բոլոր գտնվողների հեռախոսները և ազդանշան ապահովող սարքերը հավաքել են, այդ թվում Թրամփի հեռախոսը: Դա արվել է նրա համար, որպեսզի «Թվիթերով տարված նախագահը» որևէ գրառում չկատարի և նրան հետրողները չիմանան Աֆղանստան այցի մասին: 

Քաղաքականություն