Այս երկիրը չի ահաբեկվի. Մեծ Բրիտանիայի վարչապետը` Լոնդոնի կամրջում տեղի ունեցած միջադեպի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կպատժի Լոնդոնի կամրջի վրա կատարված հարձակման բոլոր մեղավորներին և դրա հետ կապ ունեցողներին: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

 

«Ես հավաստիացնում եմ, որ միջադեպի բոլոր մասնակիցները և կապ ունեցողները կհայտնաբերվեն և դատարանի առաջ կկանգնեն: Այս երկիրը չի ահաբեկվի»,- հայտարարել է վարչապետը: 

 

Ջոնսոնը առանձնահատուկ շեշտել է դեպքի վայրում գտնվող անցորդների համարձակությունը, ովքեր միջամտել են և թույլ չեն տվել դանակով տղամարդուն մարդկանց ու խլել ուրիշների կյանքը: Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել այդ քաղաքացիներին ու ասել` նրանք լավագույնն են, ինչ ունի Մեծ Բրիտանիան: 

Քաղաքականություն

Պատահարներ