Բեռնատարում մերսման ծառայություններ են մատուցել. Սիսակ Գաբրիելյան

«Հանրապետության հրապարակում, համալսարանների  դպրոցների դիմաց իրականացնում են առևտուր, էնտեղ վաճառվել է նաև ալկոհոլ, և եղել են դեպքեր, որ դպրոցահասակ երեխաները ևս օգտվել են: Վերջերս հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ մի բեռնատարի մեջ մերսման ծառայություններ էին մատուցում: Բոլորս հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում»,- ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ասել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 

Նա առաջարկել է կանոնակարգել մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի կազմակերպումը:  Պատգամավորներն էլ առաջարկել են շրջիկ առևտուր իրականացնել ավտոմոբիլներով կամ դրանց  կցորդներով:

Երևանի ավագանուն վերապահվելու է դրանց տեղակայման վայրերը որոշելու հարցը:


 

Քաղաքականություն