Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների վերաբերյալ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն: 

 

Ֆրանսիան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչին կանչել է նախագահ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարության համար, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: «Եկեք անկեղծ խոսենք, դա ոչ թե արտահայտություն էր, այլ վիրավորանք»,- ԱԳՆ-ում ասել են թուրք դեսպանին:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած արտահայտությանը՝ ՆԱՏՕ-ի մասին: Թուրքիայի նախագահին վրդովեցրել է Մակրոնի տեսակետը, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահվան» վիճակում է:

 

«Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին և նույնը կասեմ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մակրոնն ինքը պետք է բժիշկի դիմի՝ ստուգելու համար՝ իր ուղեղը մեռա՞ծ է, թե՞ ոչ»,- ասել էր Էրդողանը: 

Քաղաքականություն

Պատահարներ