Իրաքի վարչապետը հրաժարական կներկայացնի

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին հայտարարել է, որ հրաժարական կտա՝ երկրում երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

 

«Ես խորհրդարանին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը, և խորհրդարանը կկարողանա քննարկել վարչապետի նոր թեկնածությունները»,-ասված է Աբդուլ-Մահդիի հայտարարության մեջ: Հրաժարականի կոնկրետ ժամկետ նշված չէ: 

Քաղաքականություն

Պատահարներ