Լոնդոնի մետրոյի օդն ամենաաղտոտվածն Է ճանաչվել աշխարհում

Լոնդոնի մետրոպոլիտենում օդի աղտոտվածության մակարդակն աշխարհում ամենաբարձրն Է ճանաչվել դրանում այն մանրագույն մասնիկների առկայության պատճառով, որոնց խտությունն առանձին տեղամասերում թույլատրելի ցուցանիշները գերազանցում Է տասնյակ անգամներ: 

 

Այդ մասին հայտնում է The Times թերթը՝ վկայակոչելով Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրությունը: Օդում մարդու առողջության համար վնասակար մանր մասնիկների կուտակումը մայրաքաղաքի ստորգետնյա երկաթուղու առանձին գծերում ավելի բարձր Է, քան Պեկինի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սեուլի, Սիդնեյի եւ Բարսելոնայի մետրոներում: Այսպես, օդի մեկ խորանարդ մետրում հայտնաբերվել Է միջին հաշվով 302 մկգ նման միկրոտարրերի առկայություն, ինչը 15 անգամ բարձր Է քաղաքի փողոցներում գրանցված մակարդակից: 

 

Սեուլի, Սիդնեյի եւ Բարսելոնայի մետրոներում: Այսպես, օդի մեկ խորանարդ մետրում հայտնաբերվել Է միջին հաշվով 302 մկգ նման միկրոտարրերի առկայություն, ինչը 15 անգամ բարձր Է քաղաքի փողոցներում գրանցված մակարդակից: 

 

Ընդ որում՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Victoria ուղեգծին՝ մեկ խորանարդ մետրում՝ 800 մկգ, ինչը 40 անգամ բարձր Է պայմանականորեն թույլատրելի նորմայից:

 

Քաղաքականություն

Պատահարներ