Ռուսաստանի համար չկա ավելի կարևոր հարց, քան ազգամիջյան հարաբերությունները. Պուտին

Ռուսաստանի նման բազմազգ երկրի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան ազգամիջյան հարաբերությունները: Այս մասին ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 

«Էթնիկ, կրոնական կազմով այնպիսի բարդ երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, ոչ մի հարց ավելի կարևոր չէ, քան ազգամիջյան հարաբերությունների խնդիրը: Եթե մենք ուզում ենք հասնել ռուսաստանյան ժողովրդի  միասնությանն, ապա, իհարկե,  պետք է անընդհատ զբաղվենք այս խնդրով և մենք դա կանենք »,- ասել է Պուտինը:

Քաղաքականություն