Վարորդների սթափության աստիճանը որոշելու նոր սահման կա

Ասյօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կողմից ներկայացված ՎԻՎ-ում և հարակից իրավական փաստաթղթերի նախագծերում փոփոխությունների առաջարկը, որոնք ներկայացվում են որպես բալային համակարգի ներդրման նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց հետ ձեզ կծանոթացնենք հաջորդիվ:

Փոփոխություններից ամենակարևորը մասնավորապես ալկոհոլի ազդեցությամբ վարելու նկատմամբ խստացումն է:

Ոչ սթափ վիճակի որոշման չափանիշները վերանայվել են:

 

Նախագծով առաջարկվում է ոչ սթափ համարել այն վարորդին, ում արյան մեջ 0.2գրամ կամ արտաշնչած օդի մեջ՝ 0.1 միլիգրամ է կազմում ալկոհոլի պարունակությունը:

նախկինում՝ օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ