Հայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի Իրանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Իրանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Մարտիրոսյանը հանդես էր գալիս «Պերսեպոլիս» թիմի կազմում: Ակումբը 9 տուրերից հետո հավաքելով 15 միավոր` գրավել է 3-րդ տեղը: Առաջին և երկրորդ հորիզոնականները 16-ական միավորներով կիսեցին «Սաիֆա Թեհրան» և «Զոբե Ահան Սպահան» թիմերը:

 

Հայկ Մարտիրոսյանը  հավաքական անդամ է 2018 թվականից: Նախորդ տարի գրոսմայստերը դարձել է և նաև Հայաստանի չեմպիոն: Նա Մ16 տարեկանների աշխարհի չեմպիոն է:

Քաղաքականություն

Պատահարներ