Վրաստանի իշխանությունններն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել

Վրաստանի իշխանություններն ու ընդդիմադիր առաջնորդները 2020-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ համաձայնության չեն եկել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

 

«Ընդդիմությունը մեզ առաջարկում է, այսպես կոչված, ընտրությունների գերմանական մոդելը: Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք նրանց առաջարկը ինչպես իրավական, այնպես էլ քաղաքաքական տեսանկյունից: Մենք նույն դիրքորոշմանն ենք մնացել և կարծում ենք, որ այդ մոդելը ոչ սահմանադրական է, և այս հարցով հետագա բանավեճերի անցկացումն արդեն անհնար է»,- լրագրողներին ասել է նախարարը:

Քաղաքականություն