ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է կամրջից. կան տասնյակ զոհեր

ՌԴ Զաբայկալի մարզում կամրջի երթևեկելի գոտուց ավտոբուսի ընկնելու հետևանքով նախնական տեղեկություններով մոտ 20 մարդ է մահացել, 7 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում շտապօգնության 5 մեքենա կա: 

 

Հաղորդվում է, որ վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուս, որում 43 ուղևոր է եղել: 

 

Բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ազգությամբ ռուսներ: Ավտովթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվում են դեպքի հանգամանքները: 

Քաղաքականություն

Պատահարներ