ԱԺ պատգամավորական իմ նոր գրասենյակը՝ Երևանի սրտում. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իր բացվելիք նոր գրասենյակի մասին, որը գտնվում է Երեւանի սրտում.

«ԱԺ պատգամավորական իմ նոր գրասենյակը՝ Երևանի սրտում: Բացումը՝ շուտով»:

Պատգամավորը նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնում իր գաղափարակից ընկերներին՝ Արթուր Բարսեղյանին, Նորայր Դանիելյանին, Գարիկ Ղազարյանին: Եվ հավելում՝ իրագործումը՝ Նիկոլայ Առուստամյանի:

Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Սեպտեմբերին նա հայտարարել էր, որ շարունակելու է աշխատել որեպս անկախ պատգամավոր: 

Քաղաքականություն