Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել

Սիրիայի Հալեպ քաղաքում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 9 մարդ է մահացել, մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին: 

Դեպքը տեղի է ունեցել Հալեպի Մաադի շրջանում՝ քաղաքի պատմական կենտրոնում: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 5 մարդու դուրս բերել, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորում ստացածը աղջիկ է: 

 

Քաղաքականություն

Պատահարներ