ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օրենբուրգ քաղաքում կամուրջը փլուզվել է. կան վիրավորներ
02.12.2019 22:14
ՌԴ Օրենբուրգ քաղաքում կամուրջը փլվել է ճանապարհի վրա:ТАССգործակալության փոխանցմամբ, միջադեպի հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել:
Հարուցվել է քրեական գործ` շինարարության ժամանակ անվտանգության կանոնների խախտման հոդվածով: Նշվում է, որ կամուրջի մոտ 200 մետր հատվածն ամբողջությամբ փլուզվել է: