Պակիստանը Ռուսաստանին կվերադարձնի 93,5 մլն դոլար պարտքը

Ռուսաստանը և Պակիստանը ստորագրել են համաձայնագիր, որով կարգավորվում է երկու կողմերի ֆինանսական պարտավորությունների կատարման պայմանները և ժամկետները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Պակիստանի ֆինանսական պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ առաջացել են Սովետական Միության ժամանակ արտահանման ու ներմուծման գործընթացների պայմաններում: 

 

Ըստ համաձայնագրի Իսլամաբադը Մոսկվային կվերադարձնի 93,5 մլն դոլար: 

 

Այս համաձայնագիրը ստորագրել են ՌԴ Ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը և ՌԴ-ում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Կազի Հալիլուլլան: 

 

 

Քաղաքականություն