Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրաբյանին, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին պարգևատրել է 420,000-ական դրամով։

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, առևտրի և սպասարկումների վարչության պետը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, ֆինասական վարչության պետը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը, գնումների վարչության պետը պարգևատրվել են 290,000-ական դրամով։ Պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 840 հազար դրամ։ Հայկ Մարությանն ինքն իրեն չի պարգևատրել: 

Այս մասին նշված է Քաղաքապետարանի պաշտոնական կայքում: 

 

Քաղաքականություն