Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացու կենսաթոշակը և պահանջել պետբյուջե վերադարձնել նախկինում ստացած թոշակը

Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավելի վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ: 

 

Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նախարարությունից մեր վստահորդին
տեղեկացրել են, որ 604 580 ՀՀ դրամ գումարը իր կողմից չպետք է վերադարձվի պետական բյուջե: Մեր գրասենյակը շարունակում է դատական կարգով պայքարել մեր վստահորդ Խ.Շ․-ի երկարամյա ծառայության կենսաթոշակը վերականգնելու համար:

 

Քաղաքականություն

Պատահարներ