ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը զարմացրել է իտալերենի իմացությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսպաշատպան Հենրիխ Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել: Նա իտալական լրատվամիջոցների հետ խոսել է երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, Ա Սերիայի 14-րդ տուրի «Վերոնայի» դեմ հանդիպումից հետո:
Այդ խաղում «Ռոման» հաղթել է 3:1, Մխիթարյանն էլ խփել է իր թիմի 3-րդ գոլը: Լրագրողների հետ նա խոսել է հանդիպումից, նաեւ իտալերեն սովորելուց:
Հայ ֆուտբոլիստն արդեն 7 լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն անգլերեն, գերմաներեն, պորտուգալերեն եւ իտալերեն: Վերջերս իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ ազատ ժամանակը տրամադրում է իտալերենը բարելավելուն: