ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար ՌԴ-ում. ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է 19, վիրավորվել` 21 ուղևոր

Ռուսաստանի Տրանս-Բայկալ տարածաշրջանում ողբերգություն է տեղի ունեցել: Չիտա-Սրետենսկ երթուղու ուղևորատար ավտոբուսը ընկել է գետը։ Զոհերի թիվը աճել է և հասել 19-ի, այդ թվում՝ 2 երեխա։ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհերի թվում է նաև ավտոբուսի վարորդը: Ավտոբուսի սրահում 43 ուղևոր է եղել: 

 

Ըստ ճանապարհային ոստիկանության` վթարից առաջ պայթել է ավտոբուսի առջևի անիվը, որից հետո այն 9-12 մ բարձրությունից ընկել է սառած գետի մեջ: «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ ՝ վարորդը սթափ է եղել:

 

Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Լրատվամիջոցների փոխանցմամբՙ նրանց մոտ առկա են տարբեր աստիճանի մարմնական վնասվածանքեր: Նշվում է, որ վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել նաև քաղաքացիները: 

Հարուցվել է քրեական գործ: Երկրամասի գուբերնատորը հայտարարել, որ գործը գտնվում է անձամբ իր հսկողության ներքո: 

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` երկրամասում դեկտեմբերի 2-ը սգո օր է հայտարարվել: 

 

 

 

Քաղաքականություն