Տոկիոն 146 մլն դոլարով կղզի Է գնել, որտեղ կանցկացվեն ամերիկյան օդուժի վարժանքները

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը համաձայնության Է եկել 16 մլրդ իենով (գրեթե 146 մլն դոլար) երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆերտուրայի Մագե անմարդաբնակ կղզին գնելու շուրջ, որտեղ օբյեկտ Է կառուցվելու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրներից տախտակամածային ինքնաթիռների զանգվածային զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:


Կղզու գնման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Տոկիոյի մասնավոր մի ընկերության հետ, որն այնտեղ հողերի սեփականատեր Է:
Օդուժի վարժանքները, որոնց ընթացքում ինքնաթիռների վերթիռներ եւ վայրԷջքներ են փորձարկվում ավիակիրների տախտակամածին, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ Ճապոնիայում մշտապես առաջ են բերում բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները: 

 

Դրա պատճառով դրանք տեղափոխվել Էին գրեթե անմարդաբնակ Իվոձիմա հեռավոր կղզի: Սակայն այն չափազանց հեռու Է Տոկիոյից՝ ավելի քան 1200 կիլոմետր:

 

Քաղաքականություն