Թուրքիայի՝ Հայաստանի դեմ հարձակման գործողությունների պլանն ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ մամուլում հայտնված տեղեկություններին, որ Թուրքիան Հայաստանի վրա հարձակման ռազմական գործողությունների պլան է մշակել: Նախարարին հիշեցրին՝ թուրքական իշխանական լրատվամիջոցները ոչ թե հերքել էին այդ լուրերը, այլ դրանք հրապարակող լրագրողներին «դավաճան» անվանել:

 

«Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի: Անկեղծ ասած՝ որևէ արձագանք իրենցից դեռ չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ բնականաբար հարցը պարունակում է լուրջ մտահոգություն: Մենք շարունակելու ենք դրան հետևել, այս հարցի առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»,- ասաց նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ