Ժամը 23:00-ի դրությամբ՝ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը բաց է, Ալագյազ-Արթիկը՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

 

Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը:

 

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում մառախուղ է:

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա  կուտակված մոտ 230 բեռնատար:

 

Քաղաքականություն

Պատահարներ