Աչքի ընկնելու անհաջող փորձ է. Ալեն Սիմոնյանը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին: Սիմոնյանն ընդգծեց՝ գնահատական տալիս ուզում է խուսափել վատ ձևակերպումներից, այդուհանդերձ նշեց.

 

«Այդ մարդը չգիտի ուղղակի՝ ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, ինչի են իրեն սպանել: Վատ բան չեմ ուզում ասել գնահատական տալիս, բայց, հավատացեք, տեղ կա վատ բան ասելու: Դա վանդալիզմ է, որն անընդունելի է ու որևէ կապ, աղերս չունի իր նշած նպատակի հետ»:

 

Սիմոնյանը կատարվածը գնահատեց որպես աչքի ընկնելու անհաջող փորձ, ուրախությամբ շեշտեց, որ այն լավ չընդունվեց հանրության կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ