Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 22 ցուցարար բերման է ենթարկվել

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 22 անձ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

 

«Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», - ասաց Ջանոյանը։

 

Նշենք, որ երիտասարդները երթով գնում են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնեն՝ ինչ հիմքով են իրենց ընկերները բերման ենթարկվել։

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման:

Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ վերջիններս ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, արդյունքում 4 հոգի բերման ենթարկվեց:

Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրեցին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից:

Քաղաքականություն

Պատահարներ