Արդյո՞ք բոլոր մարդիկ հաշմանդամություն չունեն․ Արտակ Բեգլարյան

Համօգտա Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ շատերը, այդ թվում՝ Հայաստանի (ներառյալ Արցախի) ամենաշատ աշխարհ տեսած մարդկանցից մեկը քեզ հետ ի պաշտոնե հանդիպելուց հետո հրաժեշտ տալիս քեզ մաղթում է «առողջություն»՝ ակնհայտորեն նկատի ունենալով հաշմանդամությունդ, պարզապես ժպտում ես ու կրկին համոզվում, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրների աղբյուրը մարդկանց ընկալումներն են...

Եվ ընկալումների այդ շղթայում առաջնահերթ դերը պատկանում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ մեր ընկալումներն ուղիղ կերպով ազդում են շրջապատի անձանց ընկալումների վրա:
Սովորեք ծիծաղել սեփական խնդիրների վրա, և դրանք կդադարեն խոչընդոտներ լինելուց՝ երբեմն վերածվելով մրցակցային առավելությունների:
Դե իսկ պետությունն իր կարգավորող ու աջակցող պարտականություններն այս ոլորտում ևս պետք է արդյունավետ կատարի, որոնց վերաբերյալ, որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանձին հրապարակումներ ու առաջարկներ կունենամ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ...
Հ.Գ. փիլիսոփայական հարցադրում. արդյո՞ք բոլոր մարդիկ հաշմանդամություն չունեն, եթե ծնվում ու ապրում են սահմանափակ կարողություններով...»։

 

Քաղաքականություն