Բերման է ենթարկվել AntiFake.am կայքի օպերատորը

AntiFake.am-ը հայտարարություն է տարածել առ այն, որ ոստիկանություն բերման է ենթարկվել տվյալ  կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը  24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել:

Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և օպերատորների աշխատանքը»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ