Բոլոլան ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է. Երվանդ Վարոսյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ ՀՅԴ ակտիվիստների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով 24 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն:

 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօրվա բողոքի խաղաղ ակցիան հարկադրաբար դադարեցնելու գործընթացի արդյունքով էմոցիայից դուրս մի չոր գնահատական. 50-60 երիտասարդների ակցիան մեծ դժվարությամբ դադարեցնելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրեթե ողջ մարդկային ռեսուրսը, ընդհուպ հատուկ նշանակության վաշտը։

 

Այստեղից հետևություն` ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է»։

Քաղաքականություն