Դատարանների մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» էր, այսօր բերման ենթարկում. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցած՝ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև բախմանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Օրենքի առաջ անհավասարության լավագույն դրսևորումներից է, երբ մի դեպում (դատարանների) մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» է փակողներին, իսկ մյուս դեպքում (այսօր, նախարարության) բերման ենթարկում»:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը  24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Քաղաքականություն

Պատահարներ