Երեւանում անձրեւաջրերի հետևանքով մայթին փոս է առաջացել

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 09:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 76 շենքի մոտակայքում իրականացվում են շինարարական աշխատանքներ, ջրատար խողովակը վնասվել է. արտահոսած ջրից եւ անձրեւաջրերից մայթին փոս է առաջացել:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Քաղաքականություն