Երևանում մի քանի մեքենա է այրվել. փրկարարներին հաջողվել է հանգցնել կրակը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 76/25 շենքի մոտակայքում այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Ս.) սրահը՝ մասամբ: Տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ