Գիտե՞ք որքան եթերաժամանակ է Հ1-ը հատկացրել ԿամԱԶ-ների թեմայի լուսաբանմանը` 17 վարկյան. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց

 

Ուրեմն քանի օր է, ինչ բոլորս քննարկում ենք քաղաքապետարանի ԿամԱԶ-ների պատմությունը… Գիտե՞ք որքան եթերաժամանակ է Հ1-ը հատկացրել այդ թեմայի լուսաբանմանը: 17 վարկյան:

 

Շաբաթ, Կիրակի և Երկուշաբթի օրերի ամփոփիչ 60-րոպեանոց թողարկումներից միայն մեկի ժամանակ է եղել այդ թեմայի հիշատակում, այն էլ, 17 վարկյանում պարզապես ընթերցել են Դատախազության հաղորդագրությունը: Այսինքն, երեք օրերի լուրերի հիմնական թողարկումների 10800 վարկյանից 17-ը, կամ եթերաժամանակի 0,16 տոկոսը:

 

Եվ հանկարծ չասեք, որ թեման արդի չե: Հայկ Մարությանի՝ այդ առթիվ ՖԲ լայվը 340 հազար մարդ նայեց, թեման բազում կայքերի ու շաբաթ օրը լույս տեսած թերթերի առաջին էջերում էր:

 

Հ1-ը կրկին զուգահեռ իրականություն է ստեղծում իր եթերում»:

Քաղաքականություն