Հայկական նոր ավիաընկերություն մուտք կգործի շուկա․ Տաթևիկ Ռևազյան

Առաջիկայում հայկական նոր ավիաընկերություն կարող է մուտք գործել շուկա։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ իրենք արդեն ստացել են ավիաընկերությունը գրանցելու մասին հայտ։

 

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են ամռանից 13 ուղղություններով չվերթներ իրականացնել։ Հաշվի առնելով ընկերության նոր լինելը՝ հնարավոր չէ կանխատեսել ուղևորահոսքը, բայց պատրատվում են շաբաթական իրականացնել 41 չվերթ՝ ունենալով 388 000 նստատեղ։ Ընկերությունը միաժամանակ կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,-ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ