Լիտվայի նախագահը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ՌԴ-ն ճանաչել սպառնալիք գործող աշխարհակարգի համար

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դիմել է Լոնդոնում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ խնդրելով աչք չփակել Ռուսաստանի գործողությունների վրա և երկիրը ճանաչել որպես սպառնալիք գործող աշխարհակարգի համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: 

Ըստ նախագահի` Ռուսաստանին պարզապես պետք է սպառնալիք համարել, հակառակ դեպքում դաշինքի կառուցվածքային անկյունը զգալիորեն կփոխվի: Նաուսեդան ասաց, որ աշխարհում Ռուսաստանի գործողությունները կարող են դիտվել որպես սպառնալիք: Մասնավորապես, նա հիշեցրեց ՌԴ-ի ենթադրաբար սադրիչ գործողությունները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ: 

 

Լիտվայի նախագահի խոսքով` հնարավոր չէ չտեսնել այն, ինչ անում է Ռուսաստանը: Դաշինքի կարծիքը այս հայտարարության մասին դեռ հայտնի չէ: 

Քաղաքականություն