Մարտի 1-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ տարի. օրը հայտնի է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդհատեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումը։ 

 

Հաշվի առնելով, որ դատավոր Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին, ժամը 13:00-ին։

 

Միջնորդության քննարկման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները նշեցին, որ նրանք նույնպես ունեն նմանատիպ միջնորդություն, որը, սակայն, պետք է առանձին քննարկվի, քանի որ չնայած պատճառաբանված մասում առկա ընդհանրություններին, կան նաև որոշակի տարբերություններ, միջնորդությունների առարկան և խնդրանքները տարբեր են և վերաբերում են տարբեր անձանց։

Քաղաքականություն

Պատահարներ