Մեսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: «France Football» պարբերական անցկացրած քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ»-ին արժանացել է Մեսին:

 

Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը:

 

Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, տրվեց Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը: Մինչ այս Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:

Քաղաքականություն

Պատահարներ