ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

 

Ոստիկանության բաժնում տեղ են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

 

Ավելի վաղ հայտնել էինք` ԿԳՄՍ նախարարության մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն:


 

Քաղաքականություն

Պատահարներ