Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Չիտայում ավտոբուսի վթարից զոհվածների հարազատներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

 

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել: 

 

Հիշեցնենք, Անդբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը տարածաշրջանում սգո օր Է հայտարարել Սրետենսկի շրջանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել Է 19 մարդ, նույնքան էլ վիրավորվել էին: Դեկտեմբերի 2-ին Սրետենսկ – Չիտա մարդատար ավտոբուսն 9 – 12 մետր բարձրության կամրջից ընկել Է Կուենգա գետը

Քաղաքականություն

Պատահարներ