Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոնի թաղապետի տեղակալ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Քաղաքականություն