Նման արարքները մեզ դարձնում են քոչվոր ցեղախումբ. Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս վալսի հեղինակը Գրիբոյեդովն է, «Խելքից պատուհասը» հանճարեղ պիեսի հեղինակն էլ է նա: Նրա արձանը Երևան քաղաքի շատ քիչ թվով ընտիր աշխատանքներից մեկն է, շատ քիչ թվով: Արվեստի գործը ներկով այլանդակելը և դա որպես հերոսություն ներկայացնելը մեզ բնավ անկախ ու ինքնիշխան չի դարձնի, երբեʹք, ԵՐԲԵՔ: Այդ և նման արարքները մեզ դարձնում են քոչվոր ցեղախումբ: Մտածեք դրա մասին»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ