Նշված հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 3-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 17.20-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքների, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Աղավնաձոր գյուղերի, ինչպես նաև ժամը 09.30-ից՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Զովաբեր գյուղերի գազամատակարարումը: 

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Քաղաքականություն

Պատահարներ