Ոստիկանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

«Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված բողոքի ընթացքը նրա օգտին լուծելու համար 700 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ: 

 

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատաքնների արդյոնքում 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ավտոմեքենայի մեջ որպես կաշառք 500 ԱՄՆ դոլարի չափով գումարն ստանալուց անմիջապես հետո բռնվել էր բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննչական ենթակայության կարգով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերը փոխանցվել էին ՀՀ ՀՔԾ, որտեղ իրականացված նախնական քննությամբ ոստիկանության տեսուչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

 

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ՀՀ ՀՔԾ-ում ավարտված քննության արդյունքում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

 

Դատարանի դատավճռով Ա. Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկում 4 տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ